Ժնևում հինգշաբթի անցկացված ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները, ըստ Թրամփի վարչակազմի, դիվանագիտության վերջին հնարավորությունն էր, նախքան որոշելը՝ սկսե՞լ պատերազմ, թե՞ ոչ: Ըստ խնդրին ծանոթ աղբյուրի՝ ամերիկյան կողմը հիասթափված է եղել Իրանի դիրքորոշումից։ Իրանը մերժել է ուրանի հարստացումից մշտապես հրաժարվելու, իր միջուկային օբյեկտները ապամոնտաժելու և ուրանի պաշարները երկրից դուրս բերելու պարտադրանքը։                
 

Վաղը կարող է բախտորոշ լինել մի շարք երկրների ու գուցե նույնիսկ ողջ աշխարհի համար. Վոլֆ Մեսինգի կամ նրան վերագրվող սարսափելի կանխատեսումը. 2

Վաղը կարող է բախտորոշ լինել մի շարք երկրների ու գուցե նույնիսկ ողջ աշխարհի համար. Վոլֆ Մեսինգի կամ նրան վերագրվող սարսափելի կանխատեսումը. 2
27.02.2026 | 12:24

Սկիզբը՝ այստեղ

Բոլորովին ծանոթ չլինելով Վլադիմիր Ժիրինովսկու կանխատեսմանը, փետրվարի 24-ին հրապարակված «Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր ժամկետը, և ինչ էր պետք դա թույլ չտալու համար» հոդվածում մասնավորապես գրել էինք.

«Իրանի վրա ԱՄՆ-ի, ինչպես նաև Իսրայելի հարձակումը թույլ չտալու համար Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը պետք է ավելի վաղ նրա հետ կնքեին ՀԱՊԿ-ի կամ ՆԱՏՕ-ի պայմանագրի նման պաշտպանության, ռազմական փոխօգնության պայմանագիր, որի 5-րդ հոդվածի համաձայն, Դաշինքի անդամ պետություններից որևէ մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլորի վրա, հետևաբար և ռազմական պատասխան բոլորի կողմից:

Եթե ՌԴ-ում և Չինաստանում չեն հասկացել, որ ԱՄՆ-ի կողմից միաբևեռ աշխարհակարգի հաստատման ու դրան խոչընդոտող դիմադրության օջախները մեկը մյուսի հետևից կոտրելու ճանապարհին Իրանի ջախջախման դեպքում ԱՄՆ-ի գլխավորությամբ հավաքական Արևմուտքը մի օր հարձակվելու է իրենց վրա, հետագա թիրախներն իրենք են դառնալու, ապա ավելի վատ իրենց և ողջ աշխարհի համար»:

Եվ, ահա, այսօր մի քանի սոցիալական ցանցերում (https://www.instagram.com/reel/DUvUm4Ujmdz/ , https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0eNZYHt6M4mTdh8WdvtevGWUBkYzvQPQBxqAjBeczHXJstcG1iknJm6ZEHkCqM3bWl&id=100002559195411, https://vk.com/wall-165280581_544944 ) կարդացի հետևյալը (ռուսերենից ներկայացվում է թարգմանաբար).

«Ժիրինովսկին արեց այս կանխատեսումը, իսկ երկու օր անց խորհրդավոր կերպով հեռացավ կյանքից, մեծ Ժիրինովսկու վերջին կանխատեսումը ցնցում է բոլորին:

«2026 թվականին ամբողջ աշխարհը կխելագարվի, Ռուսաստանն այդ պահին արդեն 5-րդ տարին անընդմեջ արյունալի պատերազմ կվարի, սարսափելի հակամարտություն կբռնկվի Մերձավոր Արևելքում, Իսրայելը ԱՄՆ-ի հետ միասին կցանկանան երկրի երեսից ջնջել Իրանը՝ ի շահ «ժողովրդավարության», Իրանը կդիմադրի մինչև վերջ, բայց նրան չի հաջողվի դիմակայել, երբ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ավարտեն Իրանի հետ, հանուն համաշխարհային տիրապետության, նրանք կգնան Ռուսաստանի դեմ պատերազմի։ Եվ այդ ժամանակ Ուկրաինան վերջնականապես կանցնի երկրորդ պլան, 2026 թվականի սեպտեմբերին Իրանը կընկնի, իսկ արդեն նույն տարվա հուլիսին սարսափելի աղետ տեղի կունենա, որը հարյուր միլիոնավոր մարդկանց կյանք կխլի, տեղի կունենա…»»:

Իրականությանը համապատասխանո՞ւմ է այս կանխատեսումը, թե ոչ, այն Ժիրինովսկո՞ւ կանխատեսումն է, թե վերագրված է նրան՝ չգիտեմ: Միայն ժամանակը ցույց կտա իրականությունը, և, հետևաբար, ապավինենք ժամանակին, մանավանդ, որ քիչ ժամանակ է մնացել մինչև 2026թ. սեպտեմբեր, առավել ևս՝ հուլիս:

Աշխարհը, շունչը պահած, սպասում է այսօր Ժնևում Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլի արդյունքին. համաձայնության կգա՞ն, թե կսկսվի պատերազմ. Իրանի դիրքորոշումը

Այսօր Ժնևում իրանական միջուկային դոսյեի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների անուղղակի բանակցությունների երրորդ փուլն է: Միջնորդի դերը կատարում է Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդին։

Ինչպես հայտարարել է Իրանի արտգործնախարար և բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Աբաս Արաղչին, Իրանը լիովին պատրաստ է ինչպես իրադարձությունների խաղաղ զարգացմանը, այնպես էլ ռազմական սցենարին, սակայն նպատակ ունի կանխել հակամարտությունը: Նա ընդգծել է, որ «Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ ռազմական լուծում գոյություն չունի»: Արաղչին նշել է նաև, որ Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ արդար և հավասարակշռված համաձայնության հասնել Ժնևի բանակցություններում: Արաղչին նաև ընդգծել է, որ երկիրը մեծ հեռահարության հրթիռներ չի մշակում:

Իրանի արտգործնախարարը հավաստել է, որ Իրանը Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններում ավելի զգույշ կլինի՝ հաշվի առնելով նախորդ փորձը (ԱՄՆ-ը քանիցս խախտել է Իրանի հետ պայմանավորվածությունները, իսկ 2025թ. հունիսին բանակցությունների ընթացքում անսպասելի հարձակվել Իրանի վրա): Նշենք նաև, որ 2025թ. Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների 5 փուլերն ավարտվել են անարդյունք՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկի և իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան զինված ուժերի հարվածների պատճառով։

Իրանը երբեք չի ձգտել ատոմային ռումբ մշակել. այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը: Ինչպես հայտարարել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Էսմայիլ Կոսարին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Թեհրանի միջուկային հավակնությունների մասին «ընդամենը դատարկ հերյուրանք են»:

ԱՄՆ-ի դիրքորոշումը

Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Ըստ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարության, ԱՄՆ-ի վարչակազմը չի հրաժարվում Իրանի հետ շփումներից, այդ թվում՝ Ժնևում, նրա միջուկային ծրագրի շուրջ խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար, սակայն կան նաև գործողությունների այլ տարբերակներ…

ԱՄՆ-ը ցանկանում է անժամկետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ. այս մասին, ինչպես վկայակոչելով իր աղբյուրներին, տեղեկացրել է ամերիկյան «Axios» լրատվական կայքը, փետրվարի 24-ին փակ հանդիպման ժամանակ նշել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը: Նշվում է նաև, որ պայմանագրի կնքումից հետո կողմերից որևէ մեկը չի կարող խզել այն: Այս պահանջի հետևում երևում են Իսրայելի սիոնիստական վարչակարգի ականջները:

«Axios»-ի տվյալներով՝ միջուկային հարցի շուրջ համաձայնության հասնելու դեպքում Թրամփի վարչակազմը ցանկանում է հետագա բանակցություններ վարել Թեհրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանում իրանամետ ռազմականացված կազմավորումներին իբր աջակցելու շուրջ: Իրանն արդարացիորեն ու վճռականորեն մերժում է իր հրթիռային ծրագրի դադարեցումը կամ սահմանափակումը:

«Politico» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Իրանին հնարավոր հարվածը լայնածավալ պատասխան կտա, որը կհանգեցնի ամերիկյան քաղաքացիների շրջանում կորուստների և քաղաքական ռիսկերի:

Արձագանքն աշխարհում

Չինաստանի իշխանությունները հույս ունեն, որ ԱՄՆ-ն ռազմական հակամարտություն չի սկսի Իրանի հետ. այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը: Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանություններն ուշադիր հետևում են Իրանի հետ կապված իրադարձությունների զարգացմանը:

Շիա «Հըզբոլլահ» շարժումը կմիջամտի ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական դիմակայությանը, եթե Թեհրանում իշխող կարգը տապալելու սպառնալիք առաջանա. այս մասին հայտնել է «janoubia» լրատվական պորտալը՝ վկայակոչելով «Հըզբոլլահ»-ի ներկայացուցչին:

Իրանին հարվածելու հնարավորությունը

Ինչպես իր աղբյուրներին հղում անելով, հայտնել է «Politico» թերթը, Թրամփի խորհրդականները կարծում են, որ երկրի համար ավելի շահավետ կլինի, եթե Իրանին առաջինը հարված հասցնի Իսրայելը: Նրանց կարծիքով, Իսրայելի հնարավոր հարձակումը պատասխան կառաջացնի, որը Վաշինգտոնին հակամարտության մեջ մտնելու առիթ կտա։ Պաշտոնյաները կարծում են, որ ամերիկացի ընտրողները շատ ավելի ակտիվ կաջակցեն Իրանում ռազմական գործողություններին, եթե նա ուժ կիրառի ԱՄՆ-ի դաշնակցի դեմ:

Այնուամենայնիվ, պարբերականի զրուցակիցները համակարծիք են, որ ամենահավանական սցենարը մնում է ամերիկա-իսրայելական համատեղ հարվածը։ Ըստ «Politico»-ի հրապարակման, Վաշինգտոնի վարչակազմի մերձավորները վստահ են, որ ԱՄՆ-ը «ռմբակոծելու է» Իրանին: Պարբերականի մեկ այլ զրուցակցի խոսքով՝ տարբերակների թվում ամերիկյան իշխանությունները դիտարկում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի վերացումը՝ երկիրը «գլխատելու» նպատակով, ինչպես նաև հարվածները Թեհրանի միջուկային օբյեկտներին:

Թրամփը, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ, Մոսկվայի ժամանակով մոտ 3 ժամ առաջ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների հետ փակ ճեպազրույց է սկսել Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակի ֆոնին:

Թեև այս պահի դրությամբ վերջին տեղեկությունները, որոնց առաջիկայում կանդրադառնանք առանձին հրապարակմամբ, բնավ հիմք չեն տալիս լավատեսության, այնուհանդերձ, հուսանք, որ բանակցություններում կհաջողվի համաձայնություն ձեռք բերել, քանի որ հակառակ դեպքում, եթե ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտներից շրջակա միջավար ռադիոակտիվ նյութերի մեծ թափանցում լինի, կամ պատերազմը լինի մեծամասշտաբ, հետևանքները ոչ միայն Իրանի, այլև Հայաստանի, տարածաշրջանի ու նույնիսկ աշխարհի համար կարող են սարսափելի լինել:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ